ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.06.2017 | 00:15

Եվ արդ, լվա՛ մեղքերից և մաքրի՛ր այս գարշաշաղախ տիղմից: Քեզ խնդրեցի և Քեզ եմ աղաչում, լցրո՛ւ իմ փափագման կարոտությունը, խառնի՛ր ինձ սրբերի դասին և արդարների ժողովին, ովքեր հարաժամ վայելում են Քո ցանկալի տեսությունը: Ես չեմ հայցում, ինչպես համարձակերես բարեգործ մեկը, այլ աղերսելով թախանձում եմ, ինչպես պարտապանը և բազմամեղը:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ